Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը կմեկնի Եգիպտոս՝ մասնակցելու Պաղեստինի Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ անցկացվելիք բանակցություններին։
Ինչպես հայտնում են թուրքական անվտանգային աղբյուրները, Քալընի այցը Շարմ Էլ Շեյխ սպասվում է հոկտեմբերի 8-ին։
Նշվում է, որ բանակցություններում, որին վերջինս մասնակցելու է, օրակարգային հարցերն են լինելու Գազայում հրադադարի հաստատումը, գերիների փոխանակումը և այդ հատված հումանիտար բեռների մուտքը։
Աղբյուրի համաձայն՝ բանակցություններին մասնակցելու են նաև ԱՄՆ-ն, Եգիպտոսը և Կատարը, որոնց ներկայացուցիչների հետ թուրքական կողմը երկկողմ շփումներ է ունեցել նախքան բանակցությունների մեկնարկը։
Հավելենք, որ բանակցությունները մեկնարկել էին նախորդ շաբաթ Եգիպտոսում։ Այդ բանակցություններին ևս Թուրքիան մասնակցել էր։
Աղբյուր՝ Trt Haber
Թուրքիան՝ կռվախնձոր ԱՄՆ-ի և Իսրայելի միջև
Երկու երկրներն այդպես էլ մի հայտարարի չեն կարողանում գալ Գազայում թուրքական զինուժի տեղեկայման հարցում:









