• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
5 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Թուրքական մամուլ․ Թուրքիա-Կատար-Պակիստան առանցքը մտահոգում է Իսրայելին

17:05, 17 Հունիս 2026
- Ռեգիոն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի սփյուռքի նախարար Ամիխայ Չիքլին մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության ձևավորման գործընթացում Թուրքիայի, Կատարի և Պակիստանի դերակատարության կապակցությամբ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ներկայացուցնող վերոհիշյալ նախարարը ռադիոեթերում հայտնել է, որ թեև Իրանի տնտեսության վերականգնումը որոշակի մտահոգություններ է առաջացնում, իրեն առավելապես անհանգստացնում է այն ուժային առանցքը, որը, ըստ նրա, ձևավորվել է համաձայնության շուրջ։

«Ձևավորվող համաձայնությունը մտահոգիչ է, սակայն ինձ ամենաքիչը մտահոգում է Իրանի տնտեսության վերականգնումը։ Ինձ շատ ավելի է անհանգստացնում այն առանցքը, որը ձևավորել է այս համաձայնությունը՝ Թուրքիան, Կատարը և Պակիստանը։ Մեր աչքի առաջ նոր առանցք է ձևավորվում»,- նշել է իսրայելցի նախարարը։

Հարկ է նշել, որ թուրքական մամուլը լայնորեն լուսաբանել է իսրայելցի պաշտոնյայի հայտարարությունը՝ այն ներկայացնելով որպես Իսրայելի մտահոգություն Թուրքիայի, Կատարի և Պակիստանի միջև ձևավորվող համագործակցության նկատմամբ։

Հիշեցնենք, որ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հունիսի 15-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել դադարեցնել բախումները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանի ճակատում։

Ավելի ուշ Պակիստանի՝ Թուրքիայում դեսպան Յուսուֆ Ջունեյդը նշել էր, որ համաձայնության ձեռքբերման գործընթացում Իսլամաբադը և Անկարան սերտ կապի մեջ են եղել և բազմաթիվ հարցերի շուրջ հանդես են եկել համատեղ դիրքորոշմամբ։

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշ

04.11.2026

Թուրքիան իրավունքի գերակայության համաշխարհային վարկանիշում 143 երկրից 117-րդն է։

Ընտանիքի կոտորած Թուրքիայում

04.11.2026

Երիտասարդը որսորդական հրացանով գնդակահարել է մորն ու երկու քույրերին։

Թուրքական նոր զրահամեքենան հանձնվել է շահագործման

04.11.2026

Զրահամեքենան նախագծվել է -32-ից մինչև +55 աստիճան կլիմայական պայմաններում աշխատելու համար։

Next Post

Սերգեյ Շոյգու. «Չի եղել մի հարց, որը Թուրքիայի հետ չկարողանանք լուծել»

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır