ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքի «Թուրքական տանը» կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ առևտրի և տրանսպորտի ոլորտում հարաբերությունների կարգավորման գործընթացին, և ընդգծել հարաբերություններում ձեռք բերված դրական դինամիկան պահպանելու կարևորությունը։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության գործընթացում ձեռնարկված փոխադարձ քայլերը։ Էրդողանը նաև նշել է, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի հետ աճող համագործակցությունը նպաստում է կարգավորման գործընթացին, և հրավիրել է Փաշինյանին Թուրքիայում կայանալիք «COP31»-ի առաջնորդների գագաթնաժողովին։
Հանդիպմանը ներկա են գտնվել երկու երկրների արտգործնախարարները՝ Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը։
Աղբյուր՝ Anadolu




