Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Կաստամոնու նահանգի Աբանա շրջանի Քադըյուսուֆ գյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես գյուղի իմամը (մուսուլման հոգևորական), ով իր ընկերների հետ գնացել էր սունկ հավաքելու, արջի հարձակման է ենթարկվել:
Նշվում է, որ 46-ամյա Էրդեմ Չանաքչըօղլուն փրկվել է ընկերների կողմից արձակված կրակոցի շնորհիվ։ Երբ լսվել են վերջինիս բղավոցները, մյուսները հրացանով օդ կրակել: Արջի ճիրաններից փրկված հոգևորականը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ստացել է առաջին բուժօգնությունը: Չանաքչօղլուի կյանքին վտնագ չի սպառնում, նա այժմ գտնվում է Կաստամոնուի կրթական և հետազոտական հիվանդանացում:
Գյուղի բնակիչ Զիյա Էքերը լրագրղների հետ զրույցում տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Քադըյուսուֆ և Էլմաչուքուրու գյուղերի միջև գտնվող անտառային հատվածում։ Տուժածն ունի վնասվածքներ գլխի և ձեռքերի:
Աղբյուր՝ Trt Haber










