• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
14 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Թուրքիայի «չեզոքությունը» և տարածաշրջանային շահերը

16:50, 16 Մարտ 2026
- Գլխավոր, Հոդված, Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունն ու ռազմական գործողությունները ոչ միայն փոխում են տարածաշրջանի անվտանգային միջավայրը, այլ նաև նոր տնտեսական և քաղաքական հաշվարկներ են թելադրում տարածաշրջանային դերակատարներին։ Այս պայմաններում Թուրքիան փորձում է պահպանել հաշվարկված և զգուշավոր դիրքորոշում՝ խուսափելով ուղղակիորեն ներգրավվելուց պատերազմական գործողությունների մեջ։ Միևնույն ժամանակ նկատելի է, որ Անկարան առանձնապես չի շտապում հանդես գալ նաև որպես ակտիվ միջնորդ կամ խաղաղության հաստատման նախաձեռնող։

Այս վարքագիծը պատահական չէ։ Թուրքիայի քաղաքականությունը հաճախ կառուցվում է այն հաշվարկի վրա, որ երկարատև հակամարտությունները կարող են թուլացնել տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողներին՝ հատկապես Իրանին և Պարսից ծոցի մի շարք երկրների։ Երբ այդ երկրները ստիպված են իրենց տնտեսական և քաղաքական ռեսուրսները ուղղել պատերազմի կամ անվտանգության ապահովման վրա, նրանք աստիճանաբար հյուծվում են և կորցնում տնտեսական մրցունակության մի մասը։

Այդ իրավիճակը, սակայն, կարող է որոշակի հնարավորություններ ստեղծել Թուրքիայի համար։ Անկարան հաճախ փորձում է օգտվել նման ճգնաժամային պահերից՝ տնտեսական հոսքերը, ներդրումներն ու զբոսաշրջային ուղղությունները դեպի իր երկիր տեղափոխելու համար։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ մի տարածաշրջանի համար դառնում է խնդիր, Թուրքիան փորձում է վերածել իր համար հնարավորության։

Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողությունների և Հորմուզի նեղուցի շուրջ սպառնալիքների ֆոնին առևտրականներն ու արտահանողները սկսում են որոնել այլընտրանքային երթուղիներ։ Այդ հիմնական ուղղություններից մեկը դառնում է Թուրքիայի Մերսինի նավահանգիստը, որտեղ, ըստ վիճակագրության, առևտրային ակտիվությունն արդեն աճել է շուրջ 20-30 տոկոսով, և առաջիկա օրերին ակնկալվում է դրա հետագա աճ։ Այս զարգացումը ցույց է տալիս, որ տարածաշրջանային անվտանգության ռիսկերը արագորեն վերափոխում են լոգիստիկ և առևտրային հոսքերը՝ դրանք տեղափոխելով դեպի ավելի «անվտանգ և կանխատեսելի ուղիներ»։ Թուրքիան, ունենալով զարգացած նավահանգստային ենթակառուցվածքներ, փորձում է այս իրավիճակում ամրապնդել իր դիրքերը որպես տարանցիկ և առևտրային կարևոր հանգույց՝ կրկին օգտվելով տարածաշրջանային ճգնաժամից բխող տնտեսական հնարավորություններից։

Մասնագետների մի մասի գնահատմամբ՝ ռազմական լարվածությունը և հրթիռային հարվածների սպառնալիքը արդեն զգալի ազդեցություն են թողնում Դուբայի տնտեսական միջավայրի վրա։ Տասնամյակներ շարունակ Դուբայը ձևավորվել էր որպես տարածաշրջանի խոշոր ֆինանսական, առևտրային և զբոսաշրջային կենտրոն։ Սակայն նրա տնտեսության կառուցվածքը մեծապես հիմնված է ծառայությունների, ֆինանսների և միջազգային կապիտալի վրա:

Այսպիսի տնտեսությունները հատկապես զգայուն են անվտանգության ռիսկերի նկատմամբ։ Նույնիսկ սահմանափակ ռազմական սպառնալիքը կարող է ազդել ներդրողների վստահության, բիզնես միջավայրի և զբոսաշրջության վրա։ Այդ պատճառով որոշ փորձագետներ արդեն նշում են, որ Դուբայում գրանցված մի շարք ընկերություններ սկսել են մտածել այլընտրանքային հարթակների մասին կամ առնվազն փորձում են դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը։

Այդ համատեքստում որպես հնարավոր ուղղություններից մեկը քննարկվում է Թուրքիան։ Մասնավորապես նշվում է, որ Ստամբուլը կարող է փորձել իր վրա վերցնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի որոշ գործառույթներ։ Վերջին տարիներին Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել Ստամբուլի ֆինանսական կենտրոնի նախագծում՝ նպատակ ունենալով այն վերածել միջազգային ֆինանսական հարթակի։

Միևնույն ժամանակ, զբոսաշրջության ոլորտում ևս Թուրքիան կարող է փորձել օգտվել իրավիճակից։ Եթե անվտանգային խնդիրները շարունակեն ազդել Պարսից ծոցի զբոսաշրջային շուկայի վրա, Անթալիան և Թուրքիայի այլ հանգստավայրեր կարող են հանդես գալ որպես ավելի անվտանգ և հասանելի այլընտրանքներ միջազգային զբոսաշրջիկների համար։ Թուրքիան արդեն իսկ ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մեծ հյուրանոցային ցանց և մրցունակ գներ, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել նման հնարավորություններին։

Սակայն նույնիսկ այս պայմաններում կան գործոններ, որոնք սահմանափակում են Թուրքիայի մրցունակությունը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնների հետ մրցակցության մեջ։ Որոշ փորձագետներ նշում են, որ Թուրքիան դեռևս չունի այնպիսի հարկային և կարգավորող գրավչություն, ինչպիսին տարիներ շարունակ առաջարկել է Դուբայը։ Ներդրողների համար կարևոր են կանխատեսելի հարկային միջավայրը, կայուն ֆինանսական կանոնակարգերը և երկարաժամկետ տնտեսական վստահությունը։

Այս պատճառով հաճախ նշվում է, որ եթե Թուրքիան ցանկանում է իրականում գրավել տարածաշրջանից դուրս եկող ներդրումները և միջազգային ընկերություններին, ապա պետք է իրականացնի ավելի խորքային տնտեսական և հարկային բարեփոխումներ։ Առանց այդպիսի փոփոխությունների դժվար կլինի մրցել այնպիսի տնտեսական մոդելների հետ, որոնք տարիներ շարունակ կառուցվել են միջազգային կապիտալ ներգրավելու նպատակով։

Մյուս տնտեսական հնարավորությունը հատկապես նկատելի է գյուղատնտեսության և արտահանման ոլորտում։ Վերջին տասնամյակում Ռուսաստանը իր թարմ բանջարեղենի և մրգի զգալի մասը հիմնականում գնում էր Իրանից, իսկ Թուրքիայից ներմուծումները 2015թ․ ռուս-թուրքական օդային միջադեպից հետո գրեթե նվազեցվել էին։ Սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններից հետո Իրանից մատակարարումները խափանվեցին, և ռուսական շուկան վերջին օրերին սկսել է կրկին ակտիվորեն դիմել Թուրքիային։ Անթալիայից Ռուսաստան ուղարկվող գյուղմթերքի ծավալներն աճել են․ արտահանվում են լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ և այլ բանջարեղեն։ Այս զարգացումներն ընդգծում են, որ Թուրքիան, զերծ մնալով ռազմական ներգրավվածությունից, կարող է զգալի օգուտներ քաղել՝ լրացուցիչ տնտեսական հոսքեր ապահովելով և ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանային շուկաներում։

Այսպիսով, Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները միայն ռազմական կամ քաղաքական խնդիրներ չեն ստեղծում։ Դրանք նաև վերաձևում են տնտեսական քարտեզը։ Թուրքիան փորձում է այս գործընթացում զբաղեցնել հնարավորինս շահավետ դիրք՝ խուսափելով անմիջական ռազմական ներգրավվածությունից, բայց միևնույն ժամանակ օգտագործելով ստեղծված իրավիճակը տնտեսական և ռազմավարական առավելություններ ձեռք բերելու համար։

Թե որքան արդյունավետ կլինի այս ռազմավարությունը, մեծապես կախված է նրանից, թե արդյոք Թուրքիան կկարողանա իր տնտեսական համակարգը դարձնել ավելի գրավիչ միջազգային ներդրողների համար և որքան արագ կարձագանքի տարածաշրջանային փոփոխություններին։

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Ուգանդացի գեներալը Թուրքիայից պահանջել է գեղեցիկ կին և 1 մլրդ դոլար

14.04.2026

2022-ին Մահուզի Քայներուգաբան Իտալիայի վարչապետ Մելոնիին խոսատցել էր 100 գլուխ կով՝ ամուսնության դիմաց։

Թուրք ըննդիմադիր գործիչը քննադատել է Նեթանյահուին՝ Էրդողանին «քրդասպան» ասելու համար

14.04.2026

Օզգյուր Օզելը նշել է, որ Թուրքիան բոլոր առումներով Իսրայելի դեմ է։

Թուրքիայի Բիթլիս նահանգում ընդհանուր առմամբ 9.5մ ձյուն է տեղացել

14.04.2026

Առատ ձյան պատճառով 111 գյուղերի ճանապարհներ դարձել են անանցանելի։

Next Post

Թուրքիան վերահսկում է ռազմական ԱԹՍ-ների համաշխարհային շուկայի 65%-ը

57

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (44%)
44 %
Այո (37%)
37 %
Անկանխատեսելի է (19%)
19 %

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայից 4 գյուղ առաջադրվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային գյուղ անվանակարգում

09.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Ռեգիոն

Իրանի նախագահ. «Գնահատում ենք Թուրքիայի դիրքորոշումը պատերազմի ընթացքում»

10.04.2026
Հանրային

Թուրքիայի ամենաշատ ու ամենաքիչ հայհոյող նահանգները

10.04.2026
Քաղաքական

Իրանը Թուրքիային ցանկանում է տեսնել որպես երաշխավոր երկիր

09.04.2026
Ռազմական

Թուրքիան և Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում նոր պայմանագիր են կնքել

10.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır