Թուրքիայում Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի ղեկավար Քրիս Գոնտը հայտնել է, որ երկու երկրները բանակցություններ են վարում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, և որ գործընթացը մտել է երրորդ փուլ։
Ըստ նրա՝ երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիրը կգործի 2026-ին։ Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերը մշտապես եղել են դրական։ Մասնավորապես նշվել է, որ Մեծ Բրիտանիան չափազանց գրավիչ է արտահանող ընկերությունների համար, և Թուրքիան նույնքան գրավիչ է բրիտանական ընկերությունների համար։ Մեծ Բրիտանիան հատկապես գրավիչ է տեխնոլոգիական և ստարտափ ընկերությունների առումով։
Գոնտի նշմամբ՝ Մեծ Բրիտանիան Թուրքիայում 7-րդ խոշորագույն ներդրողն է և ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի ծավալը կազմում է 26 մլրդ դոլար։
Աղբյուր՝ Haberglobal










