• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
2 Փետրվար 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ֆիդանը մեկնում է Գերմանիա․ օրակարգում են ԵՄ-Թուրքիա հարաբերությունները

16:02, 27 Նոյեմբեր 2025
- Քաղաքական, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 28-ին մեկնելու է Գերմանիա։ Պաշտոնական շփումներից զատ նախատեսվում են Ֆիդանի հանդիպումները Բեռլինի թուրքական համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ։

Ինչպես հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, Ֆիդանը հանդիպելու է իր գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեֆուլի հետ, ում հրավերով էլ հենց մեկնում է Գրեմանիա։ Ընդգծվում է, որ սա լինելու է Ֆիդանի առաջին երկկողմ այցն այդ երկիր։

Կողմերի միջև կայանալիք հանդիպման օրակարգը հագեցած է․ ակնկալվում է, որ Ֆիդանն ընդգծելու է բարձրաստիճան այցերի շնորհիվ առաջընթաց գրանցող Թուրքիա-Գրեմանիա հարաբերություններում խորհրդակցությունների և երկխոսության մեխանիզմների շրջանակում տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը, գոհունակություն է հայտնելու երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների կայուն ամրապնդման վերաբերյալ, ինչպես նաև անդրադառնալու է ռազավարական տեսլականով առաջ շարժվելու հնարավորություններին։

Նախատեսվում է, որ շփումների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նշելու է, որ կարելի է մեծացնել Գերմանիայի հետ կապակցվածության, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ու մի շարք այլ ոլորտներում գիտելիքի և փորձի փոխանակումը։

Ակնկալվում է նաև, որ Ֆիդանն անդրադառնալու է մաքսային միության արդիականացման, վիզաների ազատականացման երկխոսության առաջմղման, ինչպես նաև Թուրքիային ԵՄ-ի արդյունաբերական ռազմավարության մեջ ընդգրկվելու հարցերին՝ ներկայացնելով Թուրքիա–ԵՄ հարաբերությունների վերաբերյալ թուրքական կողմից սպասելիքները։

Ֆիդանը կարևոր է համարելու Թուրքիայի և ԵՄ-ի միջև ավելի ուժեղ, ինստիտուցիոնալացված և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության զարգացումը։ Նշվում է նաև՝ այս շրջանակում գոհունակություն է արտահայտվելու Թուրքիա–ԵՄ ռազմավարական երկխոսությունը վերսկսելու վերաբերյալ հնչող կառուցողական հայտարարությունների մասով։

Ինչպես նշում է թուրքական աղբյուրը՝ Թուրքիայի արտգործնախարարի Գերմանիա այցը հարուստ օրակարգ է ունենալու և քննարկումներ են լինելու Թուրքա-ԵՄ հարաբերություններից մինչև Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Աղբյուր՝ Trt Haber

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ամենաերկար անունով գյուղը

01.02.2026

Թուրքիայում կա 18․215 գյուղ։ Դրանցից ամենաերկար անունով գյուղը գտնվում է Ուշաք նահանգում։

Թուրքիայում ռազմական կրթություն ստացած զինվորականը նշանակվել է Սոմալիի ԶՈՒ ԳՇ պետ

01.02.2026

Այդ նշանակումը ցույց է տալիս Սոմալիի և Թուրքիայի ռազմական համագործակցության խորացումը։

Սովի և աղքատության շեմը Թուրքիայում

01.02.2026

4 հոգանոց ընտանիքի կենցաղային և առողջական ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է 2343 դոլար։

Next Post

Թուրքիան շարունակելու է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները

39

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Ֆոտո

Ֆոտո

Թուրքիայի ամենաերկար գետը սառցակալել է

26.01.2026

Ամենաշատ ընթերցվածները

Քաղաքական

Հերքվում է, որ Էրդողանը 10 մլն դոլար է տալիս ՀՀ-ում զոհված զինվորների ընտանիքներին

27.01.2026
Գլխավոր

Թուրքիայի ազգային փոքրամասնությունները

28.01.2026
Գլխավոր

Սիրիայում քրդերը հարձակվել են Թուրքիայի դրոշի վրա

21.01.2026
Գլխավոր

Հաջորդ ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթելու և պարտվելու հավանականությունը

29.01.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır