ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ մասնակցել է «Concordia» 2025 ամենամյա գագաթնաժողովին:
Դրա շրջանակներում տված հարցազրույցի ժամանակ վեջինս խոսել է թուրք պաշտոնյաների մասին:
«Թոմը Թուրքիայում ունի երկու մարդ, որոնք շատ կարևոր են այդ տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Մեկը Իբրահիմ (Քալըն) անունով մի պարոն է, որը հետախուզության ղեկավարն է այնտեղ, և մեկ այլ պարոն՝ Հաքանը (Ֆիդան), որը նրանց արտաքին գործերի նախարարն է»,-ասել է նա:
Բացի այդ, վերջինս ընդգծել է, որ ամերիկյան և թուրքական կողմի վարչակազմերի միջև լավ շփում է առկա ու եթե ինքն ինչ-որ խնդիր ունենա Ադրբեջանում, Հայաստանում և կամ Ուկրաինայի հարցրի վերաբերյալ կարող է զանգել Բարաքին և իմանալ, թե ինչ տեսակետ ունի այդ հարցի շուրջ օրինակ՝ Իբրահիմ Քալընը:
«Եվ կան անթիվ հաջողությունների օրինակներ, որոնք մենք ունենում ենք»,-այսպես է ամփոփել միտքը Ուիթքոֆը:
Աղբյուր՝ Ermeni Haber