Երկար տարիներ Թուրքիայի խոշոր լրատվամիջոցներում՝ հատկապես «Hürriyet», «Habertürk» և «Show TV» լրատվականներում աշխատած հայտնի թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըն դատապարտվել է ազատազրկման։ 22 հունիսին կալանավորված լրագրող Ֆաթիհ Ալթայլըի գործով երկրորդ նիստում Ստամբուլի 26-րդ ծանր հանցագործությունների դատարանը նրան 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց՝ «Թուրքիայի նախագահի նկատմամբ սպառնալիք հնչեցնելու» մեղադրանքով։
Ալթայլըն կալանավորվել էր հունիսի 22-ին՝ YouTube-յան հաղորդման ժամանակ իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված ենթադրյալ սպառնալիքի համար։
Իսկ այդ հաղորդման ընթացքում Ալթայլըն մասնավորապես ասել էր, որ Օսմանյան կայսրության մի քանի սուլթաններ կա՛մ «սպանվել» են, կա՛մ «խեղդամահ եղել»։ Թուրք լրագրողի այս խոսքերը դատարանը սպառնալիք է որակել։
Աղբյուր՝ Agos









