Եվրոպական Միության վիճակագրական գրասենյակը (Eurostat) տվյալներ է հրապարակել եվրոպական երկրների վերաբերյալ, որի բնակչությունը չի կարողանում բավարար չափով ջեռուցել բնակարանները։ Եվրամիության բնակչության մոտ 9.2%-ը չունի ֆինանսական միջոցներ, որպեսզի բնակարնները բավարար կերպով ջեռուցվեն։
Այդ ցուցանիշը Բուլղարիայում և Հունաստանում ամենաբարձրն է և երկու երկրներում էլ այդ ցուցանիշը կազմում է 19%։
Այդ երկրներին հաջորդում են Լիտվան՝ 18%-ով, Իսպանիան՝ 17.5%-ով և Պորտուգալիան՝ 15.7%-ով։ Թուրքիայում այդ ցուցանիշը կազմում է 15.1%։ Ստացվում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր յոթերորդ մարդ չի կարողանում ջեռուցել իր տունը։ Ըստ այդմ՝ Թուրքիան շարունակում է զգալիորեն բարձր լինել եվրոպական միջին ցուցանիշից (9.2%)։
Նշենք, որ այդ ցուցանիշը Թուրքիայում 2023-ին կազմել էր 19.5%։ 2024-ի դրությամբ Թուրքիայում յուրաքանչյուր 100 մարդուց 15-ը չի կարողացել բավարար կերպով ջեռուցել իր բնակարանը։
Աղբյուր՝ Yeni Çağ









