2025թ․-ին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտն արձանագրել է պատմական բարձր ցուցանիշ․ 63 մլն 941 հազար միջազգային զբոսաշրջիկ։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ռուսաստանի Դաշնությունը պահպանել է առաջին հորիզոնականը՝ ուղարկելով մոտ 6․90 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկ։ Երկրորդ տեղում է Գերմանիան, որի քաղաքացիները նույնպես ընդգծված մեծ հոսք են ապահովել, իսկ Միացյալ Թագավորությունը տեղ է գտել եռյակում (4․27 մլն տուրիստ)
Այս երեք պետություններից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների ակտիվությունը շեշտակի դեր է խաղացել Թուրքիայի տուրիզմի արագ աճի և տուրիզմից 65․2 մլրդ դոլարի հասնող ռեկորդային եկամուտների ձևավորման մեջ։
Հաղորդվում է նաև, որ Միացյալ Թագավորությունից տուրիստների թիվը վերջին տարիներին արագորեն աճել է, ինչն ընդգծում է անգլիացիների՝ Թուրքիայի նկատմամբ խորացող հետաքրքրությունը։ Իսկ հետաքրքրության հիմնական ուղղություններն են մշակութայինը, քաղաքայինը և գաստրոնոմիականը։
Աղբյուր՝ Haber Global










