Մեծ Բրիտանիան հաստատել է Թուրքիային 12 միավոր «C-130J Super Herkules» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռների վաճառքը: Նշվում է, որ դրանք ամբողջությամբ նոր չեն և նախկինում շահագործվել են։ Գործարքի մանրամասների մասին հայտարարություն է տարածել Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդը:
Ըստ այդմ՝ գործարքի արժեքը գերազանցում է 550 մլն ստերլինգը (700 մլն դոլար) և այն ավելի վաղ իրականացված վաճառքների մասն է կազմում, որոնց շրջանակներում էլ Թուրքիային վաճառվել էր 20 միավոր եվրոպական արտադրության «Typhoon» կործանիչ: Լյուկ Փոլարդի խոսքով՝ կործանիչների վաճառքով Մեծ Բրիտանիան 8 մլրդ ստերլինգի (10 մլրդ դոլար) եկամուտ էր ստացել։
Նշվում է նաև, որ բեռնատար ինքնաթիռների վաճառքից բացի բրիտանացիները ստանձնելու են նաև դրանց մոդեռնիզացման գործընթացը և դրանց շրջանակներում փոխարինելու է ինքնաթիռների կենտրոնական թևի տուփը: Այս աշխատանքները նախատեսվում է իրականացնել նախքան ինքնաթիռների գործարկումը:
Աղբյուր՝ Türkiye Gazetesi